![]()
Այսօր գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Վրաստանում ինքնասպան է եղել 1966 թվականին ծնված հայ կին։ Նա ցած է նետվել նախկին զինվորական ավանը Ախալքալաք քաղաքի հետ կապող կամրջից: Մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց րոպեներ անց:
Մեր տեղեկություններով՝ մահացողը Ախալքալաք քաղաքի բնակիչ է եղել:
Ինչպես հայտնում է Jnews լրատվականը՝տեղում մարդիկ են եղել, ովքեր փորձել են կանխել ու ոստիկանություն են կանչել։
Կինը նետվել է ոչ թե կամրջի կենտրոնական հատվածից, այլ քաղաքի կողմից՝ եզրին ավելի մոտ տեղից, որտեղ կամրջի բարձրությունը մոտ 15-20 մետր է։
Ընկնելուց հետո ողջ է եղել, սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ Շտապօգնության մեքենայով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։
![]()