«Դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է». Իշխան Սաղաթելյանը հայտարարություն էտարածել

Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ քիչ առաջ ՔՊ-ն տապալեց ընդդիմադիրների հրավիրած արտահերթ նիստը։ Նա նշեց, որ մեկ շաբա թառաջ իրենք պահանջներ էին ձևակերպել, որոնք անհրաժեշտ են պետականությունը ունենալու համար։

Նա հայտարարեց, որ դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է և դեռ այդքան ժամանակ կա «խելքի գալու համար»։

«Այս պահին մեր պատգամավորները դուրս են եկել, գալիս են հրապարակ։ Մինչև իրենք կհասնեն, հրապարակում կարճ հանրահավաք տեղի կունենա, ելույթ կունենան Յուրի Խաչատուրովը և Աշոտ Մինասյանը։ Դրանից հետո պատգամավորները կհասնեն հրապարակ, կորոշենք հետագա անելիքը»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների կողմից այսօր հրավիրված նիստին քվորում չապահովվեց, ներկայացել էր 33 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը նիստին չի մասնակցելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ