Ինչ է կատարվում վրաններում. բլոտի կարտեր, դատարկ վրաններ, մի քանի մարդ… Նանե Իսրայելյանի բացառիկ ռեպորտաժը Ֆրանսիայի հրապարակից

Ինչ է կատարվում վրաններում: Բլոտի կարտեր, դատարկ վրաններ, մի քանի մարդ…

2018 թվականի հեղափոխության գործիքները կրկնօրինակելու միջոցով իշխանության հրաժարականը պահանջող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պարզվում է, բացասական կարծիք ունի հեղաշրջումների և հեղափոխությունների մասին: Ավելին, կարծում է, որ նման պրոցեսների համար որոշակի պայմաններ են հարկավոր։ Նախագահի պաշտոնում պաշտոնավարման 100-օրվա առթիվ (1998 թ․հուլիսի 22) տված ասուլիսում նորաթուխ նախագահը ահա թե ինչպես է պատասխանել իր՝ հրաժարական տալու մասին պնդումներին։

Ի պատասխան «Նորք» հեռուստաընկերություն, «Լուրեր» հաղորդման թղթակից Բաղդասար Մհերյանի հարցի՝ «Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դեռևս նախընտրական շրջանում ձևավորված, իսկ վերջերս ավելի հաճախակի հնչող նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու կոչին, և միաժամանակ Ձեր քաղաքական հակառակորդների այն պնդումներին, թե շատ շուտով անլուծելի խնդիրների ճնշման տակ Դուք հրաժարական եք տալու», Քոչարյանը մասնավորապես պատասխանել է․ «… Հրաժարականի մասին․ գիտեք, ով որ ասում է ինձ մի քիչ լավ չի ճանաչում: Նույնիսկ հեղաշրջումից են խոսում: Հետաքրքիր է մի հարց. ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի, և եթե այդպիսի տղամարդիկ կային, ինչով էին նրանք զբաղվում 1995 թվականից այս կողմ, երբ հեռուստատեսությամբ մեկ րոպե խոսելու հնարավություն չունեին, երբ մի մասը ձերբակալված, մի մասը նկուղներում թաքնված էին ապրում, անեին հեղաշրջում, ինչո՞ւ չէին անում, սպասում էին Քոչարյան Ռոբերտը Ղարաբաղից գա… Ես չեմ տեսում այն տղամարդուն, ով ի վիճակի է նույնիսկ նման բանի գնալ: Սա առաջին, և երկրորդը՝ ուղղակի վերլուծեք, թե ինչ պայմաններում են լինում հեղաշրջումներ, հեղափոխություններ:

Եթե այսօր Քոչարյանը կրկին երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած լիներ, համոզված ենք, որ Ֆրանսիայի հրապարակը վաղուց «մաքրած կլիներ»՝ իրեն ճանաչելով ենք նման պնդում անում։ Ինչպես որ 2008-ի մարտի 1-ին «մաքրեց» «Թատերական» հրապարակը՝ դրա նախօրեին անկեղծորեն տեղեկացնելով իր հրեշավոր մտադրության մասին․ «Իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ՝ առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը և այդ նաև ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ, այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված և հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում: Որովհետև տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են»:

Մարդն ապացուցեց իր՝ միակ «տղամարդ» լինելը, ասաց ու արեց։

Գործող իշխանությունն ակնհայտորեն ծով համբերություն ունի, «մաքրել» օպերացիաներով չի սպառնում իր ընդդիմախոսներին և սպասում է, թե երբ է Ֆրանսիայի հրապարակի «դոլգոիգրայուշի» բեմադրությունն ավարտվելու ու ինքն իրենով մարելու։

Նանե Իսրայելյանի բացառիկ ռեպորտաժը Ֆրանսիայի հրապարակից

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ