«Հրավիրվել եմ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթներ առաջ ես հրավիրվել եմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով և միանգամից ընդունել եմ հրավերը: Հրավիրվել եմ՝ որպես փորձագետ:

Ավելին, խորհրդարանում թողնելու եմ Արցախյան հակամարտության, պատերազմների, բանակցային գործընթացի, տասնյակ փաստաթղթերի մասին իմ ունեցած հնարավոր ամբողջ տեղեկատվությունը, ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը:

Վերջին տարիներին Արցախյան կարգավորման թեմայով 100-ից ավելի ելույթներ, դասախոսություններ եմ ունեցել Հայաստանում/Արցախում և աշխարհի մի քանի տասնյակ երկրներում, բայց Քննիչ հանձնաժողովի առաջ իմ ելույթին լավագույնն եմ պատրաստվում:

Իմ վերաբերմունքը գործող, նախկին, նրանից նախկին և ավելի նախկին իշխանությունների, կոմունիստների հանդեպ որևէ կերպ ինձ չեն կաշկանդում: Ես որևէ իշխանության ժամանակ որևէ պաշտոն չեմ ունեցել, որևէ կուսակցության անդամ չեմ եղել և եղել եմ լրագրող»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ