«Լոխ գյուդում ա, հինչ ասում ա՝ լոխ փաստ ա». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

Վիզկապի արեւ։

Լոխ գյուդում ա, հինչ ասում ա՝ լոխ փաստ ա։ Պույ։

Մեկ ամսից ավելի ԱԺ նիստերից բացակայող, միջազգային բոլոր հարթակներում մասնակցությունից հրաժարվող, փողոցից փողոց երթեր անցկացնող և քաղաքացիների մեծամասնության կողմից մերժվող, մաշվող, փոքրաթիվ համակիրներ ունեցող, սփյուռքից հայերին Երևան տեղափոխող, տարբեր մեթոդներով մարդկության բազմություն ապահովել, ԱԺ վերադառնալու տարբեր տրյուկներ փորձող ընդդիմությունը, հայտնվելով անկյունում, չունենալով «տուն գնալու» պատրվակ, հեղափոխության փորձն էլ ակնհայտորեն տապալած լինելով, հայտարարում է 54 տոկոս քվե ստացած, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող, Հայաստանում այս պահին էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժի քաղաքական մահվան մասին։

Ակնհայտ է՝ ընդդիմությունը մի տարբերակ ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ ամբողջությամբ սպառված և քաղաքական մահկանացուն չկնքած, և այդ մեկ տարբերակը ԱԺ վերադառնալն է։ Ինչքան էլ դա կարող է նվաստացուցիչ թվալ ընդդիմության համար, այնուամենայնիվ դա «ողջ» մնալու միակ ճանապարհն է։ Մյուս բոլոր ճանապարհները տանելու են քաղաքական ինքնասպանության կամ՝ հակասահմանադրական են։ Խորհրդարանական ընդդիմությունը, ցավալիորեն կամ բարեբախտաբար, մաշվել է՝ մինչև քոքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ