Ընդդիմության ցանկացած արկածախնդրություն կանխվելու է․ ուժայիններին խստ հանձնարարականներ են տրված

Ինչպես ավելի վաղ հայտարարեց իրեն ընդդիմության առաջնորդ կարգած  Իշխան Սաղաթելյանը՝   հունիսի 3-ին ժամը 16։00-ին ընդդիմադիր պատգամավորները կմասնակցեն ԱԺ-ում իրենց իսկ հրավիրած արտահերթ նիստին։

Ի դեպ այդ նույն  ժամին՝  16։00-ին Իշխան Սաղաթելյանն իրենց կողմնակիցներին հրավիրել է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։

Այսօր սոցցանցերում արդեն իսկ քննարկվում էր, որ ընդդիմությունը հնարավորն է գնա արկածախնդրության։

Մեր  հավաստի տեղեկություններով իշխանության կողմից ուժայիններին խստ հանձնարարականներ են տրվել, որ եթե ընդդիմադիրները փորձեն անգամ փոքրիկ արկածախնդրության գնալ, ապա  դա շատ արագ ու կոշտ  մեթոդներով կանխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ