«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով դրամապանակ. այն վերադարձվել է ուղևորին

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:

«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ