![]()
Ծառայողական մեքենաները կրճատվում են, տարվա վերջում կտեսնեք: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա նաև հայտարարեց, որ ինքնաթիռ գնելու ծրագրեր չկան: Ինչ վերաբերում է հարցին, թե դադարել է երթևեկել մետրոյով, Արայիկ Հարությունյանը նշեց, որ շարունակում է մետրո նստել, և իրեն երբեք անվտանգության աշխատակից չի ուղեկցել:
![]()