![]()
Հունիսի 1-ը Ներքին Չարբախում վերածվել էր կրկնակի տոնի։ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամիսներ առաջ հայտարարել էր, որ իր ծննդավայրում՝ Ներքին Չարբախում մեկնարկում են մանկական խաղահրապարակի և այգու շինարարությունը։
Ինչպես հայտնում է Armsport.am-ը, այսօր անվանի բռնցքամարտիկը երեխաների պաշտպանության օրվա առթիվ նվեր մատուցեց վարչական շրջանի բնակչությանը՝ պաշտոնապես ազդարարելով խաղահրապարակի և այգու բացումը։
Ներքին Չարբախի 3-րդ փողոցում՝ անմիջապես եկեղեցու հարևանությամբ կառուցված խաղահրապարակում տոնական մթնոլորտ էր տիրում, իսկ երեխաների համար կազմակերպված էին տարբեր խաղեր, ժամանցի այլ միջոցառումներ։
Մանրամասն տեսանյութում
![]()