Վանեցյանին Եվրոպայում թունավոր հղիություն են ախտորոշել, առաջնորդ է ծնելու

Դեռևս նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա։  Վանեցյանի  կուսակցությունից մեկնաբանեցրին, թե իբր վերջինս առողջական խնդիրների պատճառով է  մեկնել Հայաստանից։ Սակայն ընդամենը 3 օր անց հայտնի դարձավ, որ Վանեցյանը  վերադարձել է Հայաստան։  Տրամաբանական է, որ առողջական խնդիրների պատճառով Եվրոպա մեկնած Վանեցյանը  չէր հասցնի բուժվել ընդամենը 2 օրում, հետևաբար սա հերթական սուտն էր որ  փորձեցին հրամցնել հանրությանը։

Ի դեպ, սա նույն Վանեցյանն էր, ով իշխանափոխության  պահանջով փողոցային պայքարը սկսելուց բազմիցս անգամ հայտարարել է, թե իբր առաջնորդ է ծնվելու, ով կոչ էր անում բոլորին դուրս գալ փողոց, բայց և միևնույն ժամանակ սեփական գործերով մեկնում էր Եվրոպա։

Այս  տրամաբանությամբ  Վանեցյանին կարելի է համարել ծննդկան, ում Եվրոպայում ախտորոշել են թունավոր  հղիություն և  ով պետք է առաջնորդ ծնի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ