![]()
Նախ ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այժմ՝ Երեխաների պաշտպանության օրվան։ Էլ ինչի՞ եք պատրաստ ձեր սեփական եսասիրական նպատակներին հասնելու համար: Նայեք այս երեխաներին՝ գեղեցիկ, աշխույժ, ուրախ, նրանք պետք է խաղան և վայելեն կյանքը:
Իսկ գուցե նրանց ասել են, որ խաղու՚ՙմ են: Ընդդիմությունը հրճվանքով ու հպարտությամբ տարածում է այս տեսանյութը: Բա էլ ինչպե՚ՙս. երեխաները մայթի վրա կավիճով գրել են «Նիկոլ դավաճան»:
Նրանց չէին սովորեցրել, երեխաները մտածեցին և որոշեցին, որ երկիրը պետք է փրկել, «Նիկոլը դավաճան է», հետևաբար պետք է մասնակցել ընդդիմության ակցիային։ Այոՙ: Դուք պարզապես բարոյական հրեշներ եք՝ պատրաստ զոհաբերելու ամեն ինչ՝ ձեր հայրենիքը, ժողովրդին, սեփական երեխաներին, միայն թե վերադառնաք սննման աղբյուրին և ձեզ նորից կյանքի տերը զգաք։ Իսկ այս «քաղաքական գործիչները» զարմանք են հայտնում, որ մարդիկ իրենց չե՞ն միանում։
Ձեզ ոչ թե պետք է միանալ, ձեզ պետք է զրկվել երեխաների վրա ազդելու հնարավորությունից, իսկ ավելի լավ է մեկուսացնել։
![]()
![]()