Այսուհետ հայտարարագիր կներկայացնեն բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողները, նրանց ընտանիքի անդամները

Այսուհետ հայտարարագիր են ներկայացնելու բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության կայքը:

Պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել հանրային հասանելի տեղեկություններ` հայտարարագրել

— իրենց գույքը, եկամուտները, շահերը և ծախսերը,
— փաստացի տիրապետվող գույքը, որի սեփականատերն այլ անձ է:

Ընդլայնվել է պարտադիր տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն ունեցողների շրջանակը։ Այսուհետ հայտարարագիր են ներկայացնում բոլոր պետական մարմինների ռիսկային պաշտոններ զբաղեցնողներն ու նրանց ընտանիքի անդամները։

Բարեփոխումների արդյունքում՝ 2019թ․-ի համեմատությամբ շուրջ 3 անգամ աճել է հայտարարագիր ներկայացնողների թիվը՝ 3200-ից հասնելով 9000-ի։ Ընտանիքի անդամների դեպքում՝ դրանց թիվը կազմել է շուրջ 33000։ Պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը հրապարակային է և հասանելի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում՝ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ