![]()
Հունիսի 2-ին, ժամը 11։30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, տեղի կունենա ամբաստանյալ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ դատական նիստ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից:
Ըստ մեղադրական եզրակացության հակիրճ բովանդակության՝ ամբաստանյալ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի հարակից տարածքում գտնվող պուրակում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ, հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր:
Նշենք, որ դատաքննությունն ավարտվել է, նիստի ավարտին դատախազը հանդես է գալու մեղադրական ճառով»։
![]()