«Ձեր «պայքարի» գաղափարը դեռ չծագած՝ պարտվել է․ գիտեք ինչո՞ւ․ մեր ժողովրդին չեք ճանաչում, չեք սիրում».Զոյա Թադևոսյան

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ թալանչի խուժաններով, մի քանի տասնյակ էլ մոլորյալ վարձկաններով մոլեգնում եք, վայրի կենդանիների ձայներ եք արձակում, փողոցներում թոզ ու դուման եք կապում (փողոցները փակելն ու օրինավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարելն էլ ձեզ պարգևատրում), ի՞նչ եք զգում: Հերո՞ս, մարտի՞կ, թե՞ իրոք փրկիչ:

Համացանցում տեսանյութեր շատ կան, մանդատավոր բարբարոսնե՛ր, ուրիշի աչքերով ձեզ նայեք: Զզվելի եք, նողկալի, մերժված և կոմիկական:

Մայրս հաճախ մեզ ասում էր. «Գիտունին եղի՛ր գերի, անգետին՝ ոչ սիրելի»: Ում եք ծառայում, գիտե՞ք: Խոսքս միայն ձեր միջի փոքրաթիվ բարոյականներին է վերաբերվում: Ծառայում եք մեր երկիրը դավադրաբար հոշոտած ալբանացու վիժվածքին, ձեզ կոտորում եք, վարկաբեկվում զուտ նրա թալանի փրկության համար: Չեմ կարծում, որ չգիտեք: Գիտե՛ք, բայց գիտակցաբար գնում եք ինքնազոհության: Դա ո՛չ քաջություն է, ո՛չ էլ որևէ աղերս ունի հայրենիքի հետ:

Դուք ակամայից դառնում եք մեղսակից: Ավելին, երկա՜ր տարիներ հիշվելու եք անեծքով: Հրեշը ձեզնով, հենց ձեզնով է իրականացնում «միակ տղամարդ» կոչվելու իր երազանքը: Անպատիվ և փալաս կենդանիներ եք, ի՞նչ ասեմ:

Բախտներդ բերել է, Կլասիկ ոստիկանության եք հանդիպել, բազազն ու օսիպը լինեին՝ քիթ ու բերաններդ ջարդեին, որ հրեշի անունը լսելիս՝ հռթիռի արագությամբ անհայտանայիք: Իրոք, բախտներդ բերել է:

Պարտություն կա, որ ճանապարհ չի անցնում: Ձեր «պայքարի» գաղափարը դեռ չծագած՝ պարտվել է:

Գիտեք ինչո՞ւ: Մեր ժողովրդին չեք ճանաչում, չեք սիրում: Իսկ սերը մի բան է, որ տալիս ես՝ անմիջապես վերադառնում է քեզ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ