«Պատերազմի դաշտից թռնողները պատերազմի կոչեր են անում, իրական կռվողները` խաղաղության».Արսեն Ավագյան

Պատերազմ են ուզում, պատերազմից թռնողները։Խաղաղություն են ուզում, իսկական կռվողները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Ավագյանը։

«Եթե այդքան հայրենասեր եք, Շուշին ու Հադրութը հետ բերող եք, ինչու՞ համաձայնեցիք Շուշին ու Հադրութը հանձնելու շուրջ բանակցային (Մադրիդյան, Կազանյան) փաստաթղթերին։ Ինչու՞ Արցախին դուրս թողեցիք բանակցություններից։ Ինչու՞ թալանեցիք Հայաստանն ու Արցախը ։

Ձեր ուզածը Հայաստանում իշխանություն ունենալն է` ուրիշ ոչինչ։

Արցախն ու Արցախի դրոշը, արցախցուն դարձրել եք Հայ ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալու գործիք` ուրիշ ոչինչ։Դուք դեռ 2018թ-ին եք պլանավորել այս ամենը, եթե ո’չ ավելի վաղ, և դա էր հիմնական պատճառը, որ 2018թ-ին չարեցիք 2008թ-ի մարտի 1։

Դուք ի սկզբանե ձախողել եք Արցախի շուրջ ընթացող բանակցությունները և վստահ էիք, որ պատերազմ է լինելու, և այդ պատերազմում պարտվելու ենք, և այդ պարտությունը լինելու է Հայ ժողովրդից իշխանությունը գողանալու միակ հնարավորությունը։

Ահա’ սա է եղել ձեր կողմից կանխամտածված իրադարձությունների ընթացքը, որը տապալվել է Հայ ժողովրդի սթափության և պահի կարեւորությունը ճիշտ ընկալելու շնորհիվ։Ձեր վերջին հնարավորությունը մնում է Արցախին հանել մայր Հայաստանի դեմ, հրահրել անկայունություններ, ինչը թույլ կտա ադրբեջանին` օգտվել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող անկայունություններից, և հարձակում իրականացնել Սյունիքի ուղղությամբ։Արցախյան պարտության գնով իշխանություն գողանալը չստացվեց, իսկ հիմա հերթը Սյունիքինն է։

Հայ ժողովուրդը, խաղաղություն է ուզում։Հայ ժողովուրդը, ձեր պատիժն է ուզում»,- գրել է Ավագյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ