«Դե հիմա արի ու մի ասա, տո տակшնքնե՛ր».Զոյա Թադևոսյանը՝ քոչարյանասերժական nհմակին

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չգիտեմ, թե որ մոլագար կինդեր ապուշի քյալլում է ծագել՝ «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսը և, որը դարձել է քաղաքական դիրքորոշման «քննության» գերագույն գլխավոր հարց, բայց հաստատ գիտեմ, որ միայն, իրոք, ապուշին է հասու նման անհեթեթությունը:

Կա արդյո՞ք գեթ մեկ հայ մարդ, որ երբևէ կցանկանար Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Շեշտում եմ՝ ՀԱՅ մարդ:

Դե հիմա արի ու մի ասա, տո տականքնե՛ր, արնախումնե՛ր, թալանչինե՛ր, մարդասպաննե՛ր, նարկոմաննե՛ր, գողե՛ր և գողերի վիժվածքնե՛ր, 20 տարի Հայաստանում իշխանությունը բռնազավթել էիք և ժողովրդին էլ հավաստիացնում էիք, որ ղարաբաղցին միայն կարող է Արցախի հիմնախնդրին տալ հայանպաստ լուծում:

Ինչո՞ւ չլուծեցիք, սրիկանե՛ր: Ինչո՞ւ թալանեցիք և թուլացրիք մեր հայրենիքը, ինչո՞ւ բարոյազրկեցիք բանակը, ինչո՞ւ անբարոյականությունը, կոռումպացվածությունը դարձրիք պաշտոն և հասարակական դիրք նվաճելու գործոն:

30 տարի Արցախի հիմնախնդրի լուծման շուրջ բանակցում էիք, հազար ու մի բանակցային փաստաթուղթ էիք ստորագրել, ո՞ր փաստաթղթում եք կոնկրետ սահմանել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Հը՞: Չկա նման փաստաթուղթ: Ամենուրեք Արցախի կարգավիճակի որոշման հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով, իսկ 2016 թ. հունվարին համաշխարհային հանրությունը ձեր վարած երկերեսանի քաղաքականությունից զզված՝ պահանջել է վերադարձնել 7 տարածքները՝ նշելով, որ Մինսկի խումբը այլևս չի զբաղվելու Արցախի խնդրով:

Սերժիկ Սարգսյան, ա՛յ անամոթ, ինչո՞ւ 2016 թ.-ին տարածքները չվերադարձրիր, ինչո՞ւ ժողովրդից թաքցրիր համաշխարհային հանրության դիրքորոշումը, ինչո՞ւ մեր հարյուրավոր տղաների կյանքերը գողացար:

Այդ փաստաթղթի մասին շատերը գիտեին, բոլորը լռեցին: Դավադրաբար, ստորաբար…

Բոլորդ էլ սրիկա եք, անուններ չեմ տա, բայց արժանանալու եք Աստծո անեծքին:

Իսկ հիմա հարց. եթե 10 միլիոն հայությունը ամեն օր, աղոթքի նման արտասանի. «Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», ի՞նչ իրավական լուծում է հաջորդելու դրան, ո՞րն է այդ հարցի լուծումը: Պատախանե՛ք, պատախանե՛ք ժողովրդին, անկուշտ, իշխանատենչ ստորաքարշնե՛ր:

Նախապես ասեմ. դարձ ի շրջանս յուր: Նորից տառապանք, նորից հետադիմություն, Հայաստանի պետականության ծրագրված կործանում:

Ժողովուրդ ջան, երբե՛ք, երբե՛ք չընկրկե՛ք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ