![]()
Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարատեակ միջոցառումներ։
Հիշեցնենք,որ
Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ հունիսի 1-ին սիրով հրավիրում են Երևանի կենդանաբանական այգի՝ նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Միջոցառումների օրակարգը ստորև․
10:00-12:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար
10:00-15:00՝ Հալկը, Նինձյան և երկու խաղավարները կանցկացնեն շա՜տ հետաքրքիր խաղեր
10:00-19:00՝ տիկնիկների պատրաստում
11:00-13:00՝ պղպջակներով հետաքրքիր համարներ՝ Ալիսի,
Գլխարկագործի և Թագուհու հետ
11:00-15:00՝ Բելլի և Հրեշի հետ պարային ֆլեշմոբ: Հսկա պաստառների գունազարդում:
11:00-18:00՝ Մինին, Միկին, Լոլերը և երկու խաղավարները կանցկացնեն «Պարաշյուտ» խաղը և էլի շատ զվարճալի խաղեր:
13:00՝ փրփուր party
13:00՝ երգիչ Դավուլ
14:00՝ փրփուր party
17:00-19:00՝ «Ալլադինի» բոլոր կերպարների հետ փուչիկներից ֆիգուրների պատրաստում երեխաների համար
17։00՝ Հայհաբի կողմից կազմակերպված անակնկալներով լի հեքիաթային միջոցառում
17։15՝ Տիկնիկային թատրոն
18։10՝ Մրցույթ Անյուտկայի հետ
18։50՝ Պարային շոու, մուլտհերոսներ
19։00՝ Հայելային շոու
19։10՝ Մրցույթ մայրիկների և երեխաների համար, հատուկ նվերներ Հայհաբից
19։50՝ Երգչուհի Մեգգի
20։00՝ Միջոցառման փակման արարողություն:
![]()