«Ընդդիմությունը ԱԺ վերադառնալու ուղիներ է փնտրում». Ռուստամ Բաքոյան

Մենք որդեգրել ենք ժողովրդավարական ուղին, որը եփման պրոցեսում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով՝ նախկինները զրկվել են հնարավորություններից ու ամեն գնով փորձում են վերադառնալ․ «Նախկինները խոչընդոտներ են ստեղծում ժողովրդավարության զարգացման համար: Հասարակությունը շատ լավ տարանջատում է ռադիկալությունը ժողովրդավարությունից»:

Պատգամավորը նշեց, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված ուժերը լոգիստիկ խնդիր են առաջացնում, իրենց ուժերը մաշեցնում են․ «Ընդդիմությունը մնացել է իր մի քանի հայտարարությունների տակ, ԱԺ վերադառնալու ճանապարհներ է փնտրում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ