![]()
Հունիսի 1-ին մետրոպոլիտենի մուտքը բոլոր երեխաների համար կլինի անվճար:
«Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ի կապակցությամբ փոքրիկների համար անակնկալներ է պատրաստել։ Այդ օրը բոլոր երեխաների համար մուտքն անվճար է լինելու։ Իսկ ժամը 11:00-ին «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան: Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- ասված է մետրոպոլիտենի հայտարարության մեջ:
![]()