«Հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ է մտնում, լուրջ սահմանափակումներ են լինելու»․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը քննարկում է 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը, որի զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա նշեց, որ տնտեսական աճի ցուցանիշը 2021 թվականին նախատեսվածից ավելի եղավ՝ 5,3 տոկոս աճ ունեցանք:

«2021 թվականին անցկացված եկամտային մասը գերակատարել ենք 147 միլիարդ դրամով»,- ասաց նա և ներկայացրեց աճ արձանագրած ոլորտները՝ հիշեցնելով, որ թեև կանխատեսումներին, սակայն տնտեսական կոլապս չենք ունեցել:

Անդրադառնալով ստվերի կրճատմանը՝ նա նշեց, որ այդ հարցում մեծ նշանակություն ունի այն, որ կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ: «Շատ լուրջ սահմանափակումներ ենք մենք իրականացնում, մենք օրենսդրական կարգավորումներ ենք դնում, որ բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել, կամ հնարավոր է լինելու իրականացնել, բայց հետագայում վիճարկվելու դեպքում այդ գործարքը իրավական ուժ չի ունենալու: Այսինքն՝ բնակարան և ավտոմեքենա հնարավոր չի լինելու ձեռք բերել կանխիկով, բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնեն համընդհանուր հայտարարագրման համակարգ, այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որը ուժի մեջ կմտնի 2023 թվականին՝ 2024 թվականի եկամուտների համար. «Ես միշտ համարել եմ, որ պետական բյուջեն ավելի շատ քաղաքական, ոչ թե ֆինանսական փաստաթուղթ է, և այսօր էլ այդպես եմ համարում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ