«98թ.-ից ի վեր որեւիցե մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին». ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Աննախադեպ բան է արվում Արցախի համար այս իշխանության կողմից, Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտներ անելով և սելֆիներ անելով, այլ Արցախը փրկում են գործով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արցախի բանակցության հետ կապված բոլոր բանակցությունները մաքսիմալ թափանցիկ են արվում»,- ասաց նա: ԱԺ նախագահը նշեց, որ ինքը չի հայտարարելու՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև դա նշանակում է բանակցություններից առաջ, ընթացքում, ինչ-որ գիծ դնել: Նա նշեց, որ ամբողջ Հայկական լեռնաշխարհը իր հայրենիքն է:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցին, նա ասաց. «Ես տրամադրված եմ այդ հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին, ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին: Չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ