Ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների հարցով Սիմոնյանը «տրամադրված է դիմելու ԱԺ խորհրդին»

Ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակաների հարցով Ազգային ժողովի նախագահը տրամադրված է դիմելու ԱԺ խորհրդին։

Այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ ընդհանուր առմամբ որոշում չկա։

«Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին, և կարծում եմ, որ չի կարելի երբ ուզենալ գալ նիստի, երբ ուզենալ չգալ, առավել ևս որ կոնկրետ նշված պատգամավորները, որը մամուլում տեղ էր գտել, արդեն վաղուց անցել են թույլատրելի սահմանը», — ասաց ԱԺ խոսնակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ