![]()
Տարօրինակ է հնչում, և, երբ ես այդ մասին իմացա, շատ զարմացա. որ փաստորեն մեր անկախության շրջանում ընդհանրապես Հայաստանում օլիմպիական մարզաձևերի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն երբևէ չէր անցկացվել: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության անցկացմանը:
«Սա լավ փաստ չէ, և մենք հույս ունենք առաջիկայում ավելի հաճախ տեսնել այդպիսի մրցաշարեր: Հայաստանում մինչ այս մրցաշարը վերջին մասշտաբային միջոցառումը շախմատային օլիմպիադան էր, որը տեղի է ունեցել, եթե հիշողությունս չի դավաճանում, 1995 կամ 1996 թվականին»,- ասաց նա:
Նա նշեց, որ հաջորդ տարի Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն ևս կանցկացնեն բարձր մակարդակով:
տեսանյութ
![]()