«Կրթության կարիքը ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ, ունենք մենք՝ մեծահասակներս».փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կրթության մասին խոսելիս մենք հաճախ նկատի ենք ունենում երեխաներին կամ երիտասարդներին, սակայն կրթությունը անընդհատ ու անվերջ գործընթաց է ու դրա կարիքը ոչ պակաս, եթե ոչ ավելի շատ, ունենք մենք՝ մեծահասակներս։ Ընդ որում, մենք սովորում ենք շատ տարբեր իրավիճակներում, և ֆորմալ կրթությունը դրանցից ընդամենը մեկն է։

Նախարարությունը «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի հետ նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ։ Սովորելը կարևոր է միշտ՝ անկախ տարիքից և զբաղմունքից։ Բոլորովին վերջերս Ազգային ժողովը պատգամավորական նախաձեռնությամբ հաստատեց Կրթության մասին օրենքի փոփոխությունները, որով նախատեսվում է ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ճանաչում, նման ծրագրերի մասին տեղեկատվությունն ամփոփող ռեեստրի ստեղծում և վարում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ