![]()
Ընդդիմության քայլերը խաղաղ անհնազանդության ակցիաներից վերածվում հակաօրինական, խուլիգանական գործողությունների։ Կառավարության երրորդ շենքի դիմաց տեղի ունեցածը դրա վառ ապացույցն։ Հուսահատությունից դրդված նրանք սկսել են գնալ ակնհայտ սադրանքի։ Սակայն մեկ կարեւոր բան պետք է հիշեն առաջին շարքերում «մարտնչող» երիտասարդները, որ իրենց ապօրինիությունների մղող առաջնորդները հենց իրենց միայնակ են թողնելու քրեական գործերի հետ, որոնք անկասկած հարուցվելու են։
Մոտալուտ իշխանափոխության պատրանքով կուրացած երիտկուսակցականները օրեցոր ավելի ագրեսիվ եւ հասարակական կարգը խաթարող գործողություններ են անում, որին իրավապահների արձագանքը պետք է լինի օպերատիվ եւ անզիջող։ Երիտկուսակցականների համար պետք է որ դաս եղած լիներ Գերասիմ Վարդանյանի դեպքը, երբ նրա կալանավորվելուց հետո ընդդիմադիր ղեկավարները հրաժարվեցին գրավ տրամադրել խափանման միջոցը փոխելու համար։ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար փողոցում ոստիկանների վրա հարձակվող ակտիվիստները հետաքրքիր են այնքանով որքանով նրանք կարողանում են անկայունություն ստեղծել երկրում, իսկ կալանավորվելուց հետո մոռանում են նրանց մասին։
Եւս մեկ կարեւոր արձանագրում, եթե հիմա հարթակից ամեն օր հիշում են իրենց բնորոշմամբ «քաղբանտարկյալներին», ապա շատ մոտ ապագայում, երբ շարժումը փողոցում ավարտվի եւ ընդդիմությունը խորհրդարան վերադառնա, ակտիվիստների մասին հիշող չի լինելու։ Այնպես որ ինքնամոռաց անկարգություններ անելուց առաջ պետք է հստակ գիտակցեն թե ում կողքն են կանգնած եւ ինչի համար են պայքարում. հայրենիքի փրկության համար մայրաքաղաքի կենտրոնում զանգվածային անկարգությունը լավագույն տարբերակը չէ։
![]()