«Շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար».Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Երևանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմում չեմպիոն հռչակված մարզիկներին:

Նա իր ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ընտանիքով այցելել էինք Մարզահամերգային համալիր՝ հետևելու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:
Շնորհավորում եմ Երևանում անցկացված Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի կազմում չեմպիոն հռչակված Հովհաննես Բաչկովին, արծաթե մեդալակիրներ՝ Ռաֆայել Հովհաննիսյանին, Արթուր Բազեյանին և բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին:
Շնորհակալություն եմ հայտնում մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ