«Հայաստանին հենց այդպիսի արբանյակ էր պետք»․ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյան

STARMUS-ը ՀՀ գիտության ու կրթության ոլորտում շատ բան կփոխի. այս տարի միջազգային 6-րդ փառատոնն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Նրա խոսքով` STARMUS-ը կամուրջ է գիտության ու արվեստի միջև:

Հարցին, թե ինչ նշանակություն ունի երկիր մոլորակի ուղեծիր առաջին հայկական տիեզերական արբանյակի դուրս բերումը, Իսրայելյանը պատասխանեց. «Հայաստանին հենց այդպիսի արբանյակ էր պետք:

Հայաստանի արբանյակը միջինից բարձր բնութագիր ունեցող արբանյակ է: Եթե մեզ նվիրեին ԱՄՆ-ի ամենազարգացած ռազմական արբանյակը, սխալ կլիներ: Այս արբանյակը երկրի դիտումների համար է, շարքը հսկայական է:Այս արբանյակից արտակարգ դիտումներ կարելի է ստանալ:Դառնալով տիեզերական երկիր` հսկայական հնարավորություններ են բացվում Հայաստանի համար»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ