«Այսօրվա բոլոր գործողությունները դասական կերպով տեղավորվում են նախկին օրերի տրամաբանության մեջ». Վահե Տեր-Մինասյանը` ընդդիմության մասին

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է .

Մի արեք!!!

Մի գնացեք սադրանքների ճանապարհով

Մի հանեք մարդկանց մեկը մյուսի դեմ

Մի մտածեք, որ հենց միայն Ձեր կարծիքն է ճիշտ

Մի մտածեք, թե Դուք ամենախելոքն ու ամենախորամանկն եք…

Այսօրվա բոլոր գործողությունները դասական կերպով տեղավորվում են նախկին օրերի տրամաբանության մեջ։ Երբ չես կարողանում մարդկանց համախմբել ու տանել քո հետևից։

Երբ մեծամիտ արտահայտություններ ես անում թե ոտքդ գետնին խփես 200 000 մարդ փողոց դուրս կգա, երբ սպառնում ես բոլորին կռել, մնացածին էլ փրկել։ Երբ էդպես էլ չես սովորում մարդկանց՝ սովորական պարզ ու հասարակ մարդկանց հետ շփվել, քանզի նրանք քեզ համար մնում են միջոց ու աղբ։

Ու հենց այդ պահին դառնում ես աշխարհի ամենաանհաջող ընդդիմությունը, որը հաջողացնում է չհեռացնել պատերազմից չխուսափած, պատերազմում պարտված, լիքը սուտ խոստումներ տված, տնտեսությունը անմխիթար վիճակում պահած իշխանությանը…

Ու այս պարագայում ընտրում ես սադրանքների տարբերակը… Ամենավատ տարբերակը։Հ.Գ.Նախարարներին հանդիպելու համար կարելի էր պարզապես գնալ ԱԺ՝ կառավարության հետ հարց ու պատասխանիՆախարարների հետ հանդիպելու համար կարելի էր անխոչընդոտ, առանց բազմության, մի քանի պատգամավորով գնալ կառավարության շենք…

Ստացվում է, որ նպատակը սադրանքն էր…

Մեկդ մյուսին արժեք, մնում է սովորական մարդիկ հանկարծ չտուժեն։Մի արեք!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ