«Ինչի հասավ «ընդդիմությունը».Ահագին «ձեռքբերումներ» ունեցան.Օրինակ` Ժողովուրդն ավելի զզվեց իրենցից».Նարին Փայլակյան

Հրապարակախոս Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ինչի հասավ «ընդդիմությունը»

Ահագին «ձեռքբերումներ» ունեցան.
Օրինակ` Ժողովուրդն ավելի զզվեց իրենցից ,շատացրեցին թշնամանքն ու թույնը, արժեզրկեցին Արցախի ու Հայաստանի դրոշները ,մեր սիրելի «Զարթիր լաո» երգը։Հասան նրան որ «Ֆրանսիայի հրապարակի» անունը լսելիս սրտախոռնոց ենք զգում։

Եւս մի ձեռքբերում էլ այն է ,որ Երևանի փողոցներում իրենց կողմնակից ենիչերի արնակալած աչքերով խուլիգաններ տեսանք , դաժանացած չարացած, թշնամացած, զոհված զինվորի ծնողներ…հային թուրք անվանող երեխաներ։

Չարությամբ ու թույնով լցրեցին հայրենիքս։Մահվան ու արյան հոտ տարածեցին երկրով մեկ։

Եվ այս ամենը միայն մի նպատակով, որպեսզի փրկեն հայասպան-անպատիվ թալանչիներին։

Հիմա Արցախում են ցույց անում ։Կարծում են չենք հասկանում, որ առանց պnւտին պապայի դաբռոի, ամենաքիչը` միջնամատ կստանային։

Իրենց ՀՀ ընդդիմություն համարող բանդան մի շատ կարեւոր բան հաշվի չէր առել. ժողովրդի գերագույն նպատակը Փաշինյանին աթոռին պահելը չէ ,այլ uերժից ու ռnբից ընդմիշտ ազատվելը ։Ահա թե որն է ժողովրդի ձեզ չմիանալու պատճառը ,ահա թե ինչու ձեզ չմիացավ ոչ միայն Փաշինյանին պաշտող մասսան ,այլ նաև նրանք ովքեր Փաշինյանին դեմ են։

Հայաստանի միակ չարիքը ներկա «ընդդիմությունն» է ,իր տերերով ,ու տերերի տերերով ։Հայաստանի փրկությունը ձեզնից ազատվելն է։

Զզվում եմ ձեզնից

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ