Կարկառուն դաշնակցականներից Հրանտ Մարգարյանը ևս հեռվից էր հետևում կարգազանց ցուցարարներին՝ փորձելով անմասն մնալ նրանց խուլիգանական գործողություններին

Կարկառուն դաշնակցականներից Հրանտ Մարգարյանը ևս հեռվից էր հետևում կարգազանց ցուցարարներին՝ փորձելով անմասն մնալ նրանց խուլիգանական գործողություններին:

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Այս մասին նշվել է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

«5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-նշել են նրանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ