![]()
Ցուցարարը հիվանդանոցում նկարել և դաշինքի էջին է ուղարկել ջինսի վրայից բինտով «վիրակապված» ոտքը:
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից շտապօգնության մեքենայով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 4 քաղաքացի:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքներին սպառնացող վտանգ չկա:
Ըստ Դանիելյանի՝ հիվանդանոցային համալիրում՝ համալսարանական մասնագետների հսկողության ներքո, քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Նշենք, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ հավաքվելով Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվել էր, ցուցարարները սկսել էին հրել շղթա կազմած ոստիկաններին: Այս ամենի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր:
![]()
![]()