Կառավարության 3-րդ մասնաշենք ցուցարարների ներխուժման փորձի ժամանակ կոտրվել է շենքի դուռը և աստիճանների բազրիքը․ լուսանկարներ

Կառավարության 3-րդ մասնաշենք ներխուժման փորձի ժամանակ կոտրվել է շենքի դուռը և աստիճանների բազրիքը:

ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացուց 2-ը ոստիկանության ծառայողներ են»,- գրել է Դանիելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ