Մինչև ցուցարարները փորձում էին Կառավարական 3-րդ տուն ներխուժել, Աղվան Վարդանյանը սրճարանում նստած սիգար էր ծխում

Մինչև ցուցարարները փորձում էին Կառավարական 3-րդ տուն ներխուժել Աղվան Վարդանյանը սրճարանում նստած սիգար էր ծխում։

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կրկին իրավիճակը լարված է: Ընդդիմության ներկայացուցիչները փորձում են մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանության աշխատակիցները նրանց թույլ չեն տալիս, ինչի հետևանքով հրմշտոց սկսվեց երկու կողմերի միջև:

Հրմշտոցի արդյունքում ևս մի քանի քաղաքացու ինքնազգացողություն է վատացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կրկին Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարվել էր: Հրմշտոց էր տեղի ունեցել, որի արդյունքում ոստիկանության երկու ծառայող և 2 քաղաքացի էին տեղափոխվել հիվանդանոց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ