![]()
Հրապարակվել է երգահան Արթուր Գրիգորյանի «Հայ գարուններ» երգի նոր տարբերակը: Պրեմիերայի մասին ազդարարել է երգչի դուստրը՝ հաղորդավարուհի, Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Մանե Գրիգորյանը: Վերջինս նաեւ գրել է. «Պապայի վերջին ձայնագրություններից»:
Երաժշտության հեղինակը Արթուր Գրիգորյանն է, խոսքերի հեղինակը՝ Վահան Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանի մահվան մասին հայտնի դարձավ սույն թվականի փետրվարի սկզբին: Գրիգորյանը տեւական ժամանակ էր՝ բուժվում էր ծանր հիվանդության դեմ, սակայն, ցավոք սրտի, չկարողացավ հաղթահարել այն:
Աղբյուրը Հայկական ժամանակ
![]()