«Չեմ կարծում` ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ տեսնեն որևէ հիվանդության նշան».Լավրով

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հերքել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին տեղեկությունը, գրում է «Говорит Москва»-ն։

Լավրովի խոսքով, նախագահի կանոնավոր հայտնվելը հանրության առջև վկայում է այն մասին, որ նա հիվանդություններ չունի։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկատվությունը պետք է մնա այն տարածողների խղճին»,- ասել է նախարարը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առաջ։ Նրան կարելի է դիտել էկրաններից, կարդալ ու լսել նրա ելույթները։ Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության նշան…»,- ասել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ