Բոթասի թայ, որը գիտի խոսել

Իշխան Սաղաթելյանը, շարունակելով քաջնազարության իր հաղթարշավը՝ գրավում է նորանոր բարձունքներ։ Դրանք առավելապես դատարկախոսության բնագավառում են։

Որքան բարձր է իշխանի ձայնի դիապազոնը, այնքան դատարկ ու անհատակ են նրա բերանից ժայտքող մտքերը։

Կարելի է քաղաքական նոր տերմին հորինել՝ իշխանախոսություն։ Իշխանախոսը այն մարդն է, որի մոտ մարտնչող տգիտությունը ամեն օր գերազանցում է ինքն իրեն։

Ընդ որում, քաղաքական պոռոտախոսությանը զուգահեռ, իշխանախոսությունը ունի մեկ այլ կարևոր հատկանիշ՝ այն արձակում է սաստիկ գարշահոտություն, ինչպես կեղտոտ բոթասի թայը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ