22 ուղևոր ունեցող ինքնաթիռը անհետացել է

Նեպալում ինքնաթիռ է անհետացել, որում եղել է 22 մարդ: Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նեպալի Քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պոխարա քաղաքի օդանավակայանից առավոտյան 9:55-ին, կապը կորել է առավոտյան 10:07-ին: Ուղղաթիռ է ուղարկվել ինքնաթիռը որոնելու ենթադրյալ կործանման վայրում, սակայն գործողությունը դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով։

«Տարածքում չկան բնակավայրեր, որտեղ տեղացիները վերջին անգամ տեսել են ինքնաթիռը: Երբ եղանակը բարելավվի, ուղղաթիռը կսկսի օդային գործողությունները»,- ասել է տեղական կառավարության ներկայացուցիչ Չիրանջիբի Ռանան: Անձնակազմը բաղկացած էր երեք հոգուց։

Ուղևորների թվում են եղել 16 նեպալցի, չորս հնդիկ, երկու գերմանացի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ