Մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները. Երևանի քաղաքապետարան

Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին:

Հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ոլորտային փոփոխություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ