![]()
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ Իսպիրյանների մասնակցությամբ ռազմահայրենասիրական երգերի մեծ համերգ է կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն ու նշել.
«2020 թ-ից ի վեր սա առաջին համերգն է Վերածննդի հրապարակում, որը կազմակերպվել է «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի և ԱՀ կառավարության կողմից»:
Նշենք, որ ընդդիմադիր ուժերն ու մամուլը այս համերգն այլ բովանդակությամբ էին ներկայացրել: Մասնավորապես՝ իրենց սկսած պայքարին որպես Արցախի կողմից աջակցություն:
Երևույթին անդրադարձել է նաև քաղաքապետ Ստյոպա Սաֆարյանն ու գրել.
«Ես գիտեի, թե քաղաքական միջոցառումից լուր տալիս ելույթի կամ առանցքային ինչ-որ մի զարգացման մասին է հաղորդվում, էլ չասած՝ վերնագրում։ Դու մի ասա՝ հանրահավաք է, և Իսպիրյանները ռազմահայրենասիրական երգեր են երգում․․․: Այ, այ, այ, կարելի է սրա ռուսերենն ու անգլերենն էլ պատրաստել, որպեսզի միջազգային աուդիտորիան իմանա, որ Ստեփանակերտում հանրահավաքում մեր արցախցիները թքած ունեն բոլոր բանտիկների ու մարտահրավերների վրա ու բոլոր մարտահրավերներին պատասխանում են ռազմահայրենասիրական երգուպարով․․․:
Առնվազն կա՛մ պետք էր ազնվորեն ասել, որ Ստեփանակերտում երեկոյան համերգ է՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան, կա՛մ գոնե այսքան տգեղ վիճակում չդնեին իրենք իրենց․․․:
Ախ, էն Աղվան Գառնիկիչի ժառանգած Այվազովսկու, Կոջոյանի ու Սարյանի բնօրինակ նկարներն ինչ եղան, է՜հ․․․
Միայն համերգի խորհրդանշական իմաստը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետությանը, Սարդարապատի հերոսամարտին, արդեն ինքնին Արցախից ուղերձ էր հայկական այդ հողի հայկական պատկանելության մասին․․․:
Դրեցին, քաղաքական նպատակներով, խմբակային ճչոցներով ու լրագրողական աղավաղումներով խլացրին ուղերձը»:
Տեսանյութը՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից
![]()