«Հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն.վերջնաժամկետը հունիսի 3–ն է». Իշխան Սաղաթելյան

Այսօր երթեր ու հանրահավաքներ չկան. Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք ու հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3–ն է, մինչև հունիսի 3–ը պետք է բոլորն իրենց դիրքորոշումը հայտնեն։

Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«ՀՀ բոլոր պետական հաստատությունները՝ հոգևոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական, բոլոր խավերը, էլիտաները, հասարակական կազմակերպություննները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում՝ կամ կողմ են, կամ դեն են, և սա ջրբաժան է։

Սեղանին են այն նվազագույն պահանջները, որոնք անհրաժեշտ են պետականություն, հայրենիք ունենալու համար։ Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին ու Արցախին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

«Մյուս շաբաթվա մեր ողջ գործունեությունը կառուցելու ենք այս տրամաբանությամբ», -հավելեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ