Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել պետական պարգևների հանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Վարչապետը Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը»,- ասված է հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ