Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը բերման է ենթարկվել

Տեղեկացա, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին դաշինք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը զենք, զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Այսպիսով, «զենքի» որոնման հիմքով տեղի ունեցավ քաղաքական հերթական ռեպրեսիան, քանի որ իշխանության համար Սևակ Խաչատրյանի միակ զենքը իր քաղաքական հայացքներն են»․-գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ