![]()
Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք եւ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից: Ամէն:
Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների. Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու. Եւ իմ բերանին՝ սուտ չխօսելու. Եւ իմ սրտին՝ չարութիւն չխորհելու.
![]()
Եւ իմ ձեռքերին՝ անիրաւութիւն չգործելու. Եւ իմ ոտքերին՝ ապօրինի ճանապարհ չգնալու. Այլ ուղղիր նրանց շարժումները միշտ լինելու քո պատուիրանների համաձայն. Եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ՝ բազմամեղիս:
ԱՄԵՆ
![]()