Արայիկ Հարությունյանն ու Արցախի Ազգային ժողովը ուսանողին կաշառք առաջարկողին միջնորդում են, որպեսզի դատարանն ազատ արձակի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քաղաքական ընդդիմության հավաքներին ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբալվել էր  Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Չալաբյանը։

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Մեր տեղեկություններով դատարան միջնորդություն է ներկայացվել, որպեսզի ուսանողին կաշառք առաջարկողին դատարանն  ազատ արձակի։ Ի դեպ, մեր տեղեկություններով  ուսանողին կաշառք առաջարկող Ավետիք Չալաբյանի համար  միջնորդում է Արցաի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ