«Այսօր Ղարաբաղյան կլանը 20 տարի ժողովրդից թալանածը հանել է ասպարեզ և ձեռնոց է նետել Նոր Հայաստանի կայացմանը».Սոնա Արշունեցի

Գրող- հրապարակախող Սոնա Արշունեցին ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

20 տարի Ղարաբաղյան մոնղոլա-թաթարական հանցագործ կլանն իշխեց Հայաստանին, սպանեց ու թալանեց, աջ ու ձախ ասպատակեց մեր երկրի վրա․․․ իրենց պաշտոնավարման 20 տարիներին մեր հասարակության մի հատվածին դարձրեցին իրենց թիմի անդամները, վերածելով իրենց նման գող ու թալանչի, հանցագործ, փողի համար անգամ հայրենիքը ծախող անհայրենիք տականքների․․․Այսօր Ղարաբաղյան կլանը 20 տարի ժողովրդից թալանածը հանել է ասպարեզ և ձեռնոց է նետել Նոր Հայաստանի կայացմանը, ձեռնոց է նետել հեղափոխությանը և նրա առաջնորդին՝ վարչապետին․․․

Նրա հենարանն է ծախված դաշնակցությունը,․․․ հեղափոխությունից հետո մեր վարչապետի ջանքերը, պայքարը հանցագործների, կոռուպցիայի, նախկին թալանչիների թալանածները հետ բերելու ձգտումները դատապարտված են ձախողման, քանի ազատության մեջ են Ղարաբաղյան կլանն ու նրան սպասարկող հանցագործ տարրերը, և փողի համար ամեն ծառայության պատրաստ ժողովրդի ծախվող մի հատված, որ գրեթե մեկ ամիս փողով իրենց ծառայությունն են մատուցում Ղարաբաղյան կլանին և նրա մաֆիային, Իշխանիկի, Վանեցյանի և մյուսների հրահանգներն են կատարում, իրոք Քոչարյանը շատ ճիշտ էր բնութագրել.

«դուք էս ազգին լավ չեք ճանաչում, հայերը փողի մեռած ոչխար ազգ են, երկու կոպեկ թուլայափայ կշպրտենք, կվախեցնենք ու կստիպենք, որ մեզ ընտրեն, հետո դուք սաղդ լավ պաշտոններ կունենաք» Ես զարմանում եմ․ մի մարդ, որ հայ ժողովրդի մասին նման կարծիք ունի, ինչպես կարող է հայ լինել․ և այդ փողով ծախվածները պայքարում են, որ թուրքի տղային կրկին բերեն իշխանության ու կապեն խեղճ ու կրակ մեր ժողովրդի վզին․․․ այս խոսքերը ևս մի ապացուցում են, որ թուրքի տղա է, իսկ ժողովրդի փողամոլ, ծախված մի մասսա կուլ տվեց այդ վիրավորանքը և իր ձայները ծախեց․ այդ հանցագործներին, կրկին բերեց փաթաթեց ժողովրդի վզին, շանս տվեց մտնել խորհրդարան․․․

Դրա համար էլ քոչն ասում է․ դե տեսեք, որ ճիշտ եմ ասում․ ձեր ոչխար, փողի մեռածներն ինչքան անինքնասեր ու անարժանապատիվ են․ և դուք ծախվածներ հակադարձելու իրավունք ունե՞ք, քանզի նա ձեր ճիշտ գնահատականն է տվել․ոչխարի հնազանդությամբ ենթարկվում եք Իշխանիկի, Գեղամիկի, Վանեցյանի հրահանգներին, որ փողոց փակեք, քայլեք, շենքեր գրավեք․․․ դուք փողով այս մի բուռ հայրենիքն էլ կծախեք,ամենաողբալին այն է, որ այդ ցույցերին մասնակից եք դարձնում ձեր երեխաներին, նրանք է ձեզ պես փողի համար ամեն ծառայություն մատուցող եք դարձրել․․․ մի գովազդ ընկավ աչքիս, թե անչափահաս երեխան էստի համեցեք էր անում, գովազդում էր այդ ցույցերին մասնակցեն«Եկեք, եկեք, 3 ժամ ցույցերին մասնակցելու համար 30 հազար փող են տալիս, ինչ վատ է որ» Ծախվածներ, ազգի անեցքն եք վերցրել ձեր վրա, չուտեք այդ արյունոտ փողերը․․․

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ