![]()
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բա որ ՀՀԿ-ն Վազգենի տեսակի համար պայքարող է, ինչու 1999-ին հաղթեց Ռոբերտի տեսակը?
Ինչու այն ժամանակ Վազգենի ու Կարեն Դեմիրճյանի տեսակի համար փողոցում դուք չէիք, այլ այլոք…
Հանգիստ թողեք Վազգենի ու մյուսների անունը.։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանն 1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000 թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002 թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ.` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար։
Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է և 4 ժողովածուների համահեղինակ։
![]()
![]()