![]()
«Դիմադրություն» շարժման շահառու ևշարքային մասնակից Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ այս օրերին աղյուսով հարվածում ևկոտրում էր պատից կապված շրջանակը, որում գրված էր«Պոպուլիզմ»։ Նա քանիցս է մեղադրել օրվա իշխանություններին պոպուլիստ լինելու մեջ, պոպուլիզմը համարել կործանարար երկրի համար։ Նկատենք, սակայն, որ այդ բազմաչարչար տերմինը ոչ ոք այնքանպոպուլյար չդարձրեց, որքան հենց ինքը՝ պոպուլիզմի «լավագույնավանդույթներով» 10 տարի երկիրըկառավարած երրորդ նախագահը՝ այն գործածելով հատկապես հեղափոխությունից հետո: Դրանում համոզվելու համար հարկավոր է աչքի անցկացնել նրա բազմաթիվ ելույթներն ու հարցազրույցները։ Ուշագրավն այն է, որ այս օրերին նա մասնակցում է մի միջոցառման՝ հայտնի որպես «Դիմադրություն» շարժում, որի առանցքային դեմքերը հանդես գալով պոպուլիստական ելույթներով՝ իրենցից դուրս են տեսնում պոպուլիստներին ևանարգանքի սյունին գամում։ Իշխան Սաղաթելյանն, օրինակ, օրերս հայտարարեց. «Պոպուլիզմը քանդում է երկիրը, դա հանրահայտ ճշմարտություն է։ Օրվա իշխանությունն ունի մի նպատակ՝ մտածում է բացառապես իր աթոռի և վարկանիշի մասին։ Ցանկացած պոպուլիստ իշխանություն, երկիրը քանդելուն զուգահեռ, փորձում է հաստատել բռնատիրություն, որ իր իշխանությունը պահի։ Թույլ չե՛նք տալու։ Հայաստանում մեկ մարդու իշխանություն չի՛ լինելու, պոպուլիստները վռնդվելու են»։
Նշենք, որ «պոպուլիզմ» հասկացության մասին առկա են տարբեր սահմանումներ և հետազոտական ահռելի նյութ։ Ըստ ավանդական ընկալման՝ պոպուլիզմը մեկնաբանվում է որպես ամբոխավարություն, էժանագին ժողովրդավարության պատրանք, ժողովրդահաճություն: Եվհենց այս ընկալմամբ էլ մեզանում կիրառվում է այս տերմինը, ենթադրում ենք՝ Սաղաթելյանը նույնպեսպոպուլիզմ ասվածի տակ ժողովրդահաճությունը նկատի ունի։
Ուշագրավ է, որ «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ մեկ տարի առաջ՝ 2021 թ. մայիսին,«Պոպուլիզմը Հայաստանում» վերնագրով հետազոտություն(http://library.fes.de/pdf-files/bueros/georgien/18252.pdf) էրհրապարակել՝ ուսումնասիրելով հայաստանյան քաղաքական դաշտում առկա պոպուլիստական դիսկուրսը։ Վերլուծության էին ենթարկվել հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի առանցքային դերակատարների տեքստերը ևգնահատվել այն առումով, թե արդյոք դրանք պոպուլիստակա՞ն են, և եթե այո, ապա որքա՞ն են պոպուլիստական: Նշենք, որ հետազոտված «թեկնածուների» թվում էր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, որը, փաստորեն, գործող իշխանությանն է համարում պոպուլիստական։ «Իշխան Սաղաթելյանի տեքստերը հաճախ ռազմատենչ բնույթ ունեն, նրա խոսքում կոնֆլիկտային իրավիճակներում նկատվում է ընդդիմախոսներին պիտակավորելու, ծաղրելու միտում»։ «Իշխան Սաղաթելյանի տեքստերում նկատվել է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող սուբյեկտ դիտարկելու միտում»։ «Իշխան Սաղաթելյանի տեքստերում ուրվագծվում է սև-սպիտակի, «չար» մարդկանց (խմբերի, գաղափարների) ընդդեմ «բարի» ժողովրդի հակամարտության մասին նարատիվը»։ «Իշխան Սաղաթելյանի որոշ տեքստեր առերևույթ հիմնված են դավադրությունների տեսությունների վրա»: Ահա այսպիսի որակումներ են տրվում պոպուլիզմը արգահատելի երևույթ համարող դաշնակցական գործչի հանրային ելույթներին։
Հետազոտության հեղինակը հետաքրքրական է համարում այն հանգամանքը, որ Իշխան Սաղաթելյանի տեքստերից մեկում առկա է պոպուլիզմ հասկացության քննադատություն պարունակող նախադասություն, «մինչդեռ հենց նույն նախադասության երկրորդ մասը պոպուլիստական տարրեր է պարունակում». «Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով, Դաշնակցությունը իր ողջ կենսագրության ընթացքում կանգնած է եղել մեր պետության և ժողովրդի կողքին»։ Ստացվում է, որ՝ ա) կուսակցությունը կարող է մշտապես արտահայտել ողջ ժողովրդի շահերը, և բ) ժողովուրդը ռոմանտիկացված է, նրան, ըստ էության, վերագրված են միասնական բարի կամք, դրական հատկություններ, որին աջակցելը բարոյական է, հպարտանալու առիթ է: Այս ամենը հարիր է պոպուլիստական գաղափարախոսությանը»,- կարդում ենք հետազոտության մեջ։ Դրանում նշված է նաև, որ ՀՅԴ-ական գործչի խոսքը «հագեցած է էմոցիոնալ չափազանցություններով, ապոկալիպտիկ կանխատեսումներով, որոնք, ըստ նրա, կիրականանան, եթե «չարիքը» չհեռացվի»։
Հետաքրքիրն այն է, որ Սաղաթելյանի խոսույթը չի փոխվել անցած մեկ տարվա ընթացքում, և մեկ տարի առաջ էլ նա ժողովրդին ահաբեկում էր «թուրքի հետ ապրելու» մասին հեքիաթով։ «Ով ուզում է մնալ տանը՝ թող մնա տանը ու 6 ամիս հետո կապրի թուրքի հետ։ Եթե այս մարդը մնա, վերջը սա է լինելու»: «Եթե Նիկոլը մնա, 2 ամիս հետո այս ոստիկանները աշխատավարձ չեն ստանալու»: «Էս մարդը հետևողականորեն մեր երկիրը տանում ա կործանման»,- ՀՅԴ-ական գործչի հայտնած մտքերի հերթական «ծաղկեփունջն» է մեջբերված հետազոտության մեջ, որի հետագա տողերում կարդում ենք. «Իշխան Սաղաթելյանի տեքստերում «թեևխոսվում է բռնությամբ խնդիրներ լուծելու անթույլատրելիության մասին, սակայն նրա ռազմատենչ հռետորաբանությունը, երկրի ղեկավարին հեռացնելու ատելությամբ պարուրված կոչերը չեն տեղավորվում պլյուրալիստական դիսկուրսի շրջանակներում։ «Հայրենիքի փրկության շարժումն» առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի են ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով»: «Մենք պետք է միասի՛ն հեռացնենք խելագարին և փրկե՛նք հայրենիքը»։
Ու մինչ ընթերցողը կփորձի գոնե 1 տարբերություն գտնել ստաժավոր հայրենափրկիչ Սաղաթելյանի՝ մեկ-երկու տարի առաջ արված և այս օրերին հնչող տեքստերի մեջ, արձանագրենք՝ հետազոտության արդյունքում վերջինս «խիստ պոպուլիստական» է բնութագրվել։Նույն գնահատականն է տրել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Հ.Գ. Նշենք, որ ի թիվս 10 գործիչների՝ հետազոտվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեքստերը, որոնք գնահատվել են «միջին մակարդակիպոպուլիստական»։
Հետազոտության եզրահանգումներում նշված է, որ քաղաքական գործիչների մեծ մասի տեքստերը ավելի պոպուլիստական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանյան պոպուլիստական դիսկուրսի հիմնական նարատիվներն են՝ մասնավորապես ազգային արժեքների, եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների «հարձակումները», աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ՀՀ ինքնիշխանության դեմ «դավադրությունները», ՀՀ իշխանությունների «դավաճանությունը», Հայաստանի «վաճառքը», «ԿԳԲ-ի հայաստանյան գործակալական ցանցը», «հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները», իշխանությունների «հակաժողովրդական» քաղաքականությունը:
Դավադրությունների տեսությունների տրամաբանության շրջանակներում կազմված խոսքը բնորոշ է եղել «խիստ պոպուլիստական» գնահատված տեքստերի հեղինակներին։ Խիստ պոպուլիստական տեքստերում «չարիքի» դերում են հիմնականում՝ «համաշխարհային էլիտան», «Սորոսը», «Բայդենը», «Արևմուտքը», «արտաքին ուժերը», «Նիկոլը», «ԵՄ-ն», «Ազատություն» ռադիոկայանը», «թուրքերը», «ադրբեջանցիները»,«համասեռամոլները»:
Պոպուլիստական և որոշ չափով պոպուլիստական տեքստերում չարիքի դերում են հիմնականում՝ «ԿԳԲ-ն», «Կրեմլը», «գլոբալիստները», «ՀՀ ներկայիս իշխանությունները», «ՀՀ նախկին իշխանությունները»:
![]()