![]()
Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը թվիթերյան իր միկրոբլոգում Երևանից լուսանկար է հրապարակել և գրել․
«Լվացքի օր՝ Երևանում. սիրելի տեսարանն իմ գրասենյակի պատուհանից»,-նշել է նա:
Անդրեա Յոանա-Մարիա Վիկտորին (գերմ.՝ Andrea Joana-Maria Wiktorin, դեկտեմբերի 13, 1957, Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դիվանագետ, Հայաստանում Եվրամիության դեսպան (2019 թվականից)։
1989 թվականից դիվանագիտական ծառայության է անցել Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Էստոնիայում, Բելառուսում, Նիդերլանդներում գործող Գերմանիայի դեսպանություններում։
2000-ականներ, Բելառուսում Գերմանիայի դեսպանության խորհրդական։
2007-2009, Հայաստանում Գերմանիայի դեսպան։
2012-2015, Լատվիայում Գերմանիայի դեսպան։
2015-2019, Բելառուսում Եվրամիության դեսպան։
2019-, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար։
![]()
![]()