«Հող պահող էիր, գնայիր կռիվ անեիր, շանորդի». Սպիտակում մերժել են ընդդիմադիր ակտիվիստներին

«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Միություն, պայքար, հաղթանակ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Սպիտակ քաղաքում:

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր, որ այսօր Երևանում ու մարզերում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան մայրուղին:

Նիկոլ վարչապետ վանկարկումներով Սպիտակում ևս մերժել են  ընդդիմադիր ցուցարարներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ