![]()
Ուկրաինայում պատերազմը կարող էր դադարեցվել, եթե «այս աշխարհի հզորները սիրախաղ չանեին Ռուսաստանի հետ»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Украинская правда-ն։
«Իրադարձությունների աղետալի զարգացումը դեռ կարող է կասեցվել, եթե աշխարհն Ուկրաինայի իրավիճակին վերաբերվի որպես իր իրավիճակի։ Եթե տերությունները ոչ թե սիրախաղ անեին Ռուսաստանի հետ, այլ իսկապես ճնշում գործադրեին պատերազմն ավարտելու համար»,- ասել է նա։
Զելենսկիի խոսքով՝ Եվրամիությունը, «արդեն մի քանի շաբաթ է», չի կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շուրջ։
![]()